Ծառայության մասին
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Վերակազմակերպումն (միացում, առանձնացում, վերակազմավորում և այլն) իրենից ներկայացնում է գույքի և ընկերությունների համախմբման (բաժանման), ինչպես նաև ռիսկերի կառավարման գործիք։
Մենք իրականացնում ենք վերակազմակերպումների վերաբերյալ լիարժեք խորհրդատվություն, ներառյալ իրավական ուսումնասիրություն, գործարքների կառուցվածքավորում, բանակցությունների վարում, մրցակցային պահանջներին համապատասխանեցում, պետական և մասնավոր գրանցումներ։