
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ և ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

Գաղափարները բիզնեսի վերածելը հիմնականում ասոցացվում է նոր ընկերություն հիմնելու հետ: Սա, այնուամենայնիվ, դա անելու բազմաթիվ մեխանիզմներից միայն մեկն է և հաճախ՝ ոչ ամենաարդյունավետը: Այս հոդվածի առաջին մասը կներկայացնի վերակազմակերպումների և ձեռքբերումների հայեցակարգը՝ փորձելով բացատրել, թե ինչպես կարող են դրանք դառնալ բիզնեսի ընտրության գործիք: Դրանք կարող են նաև շատ օգտակար լինել ռիսկերի նվազեցման գործում, որը կքննարկվի այս հոդվածի երկրորդ մասում:
Վերակազմակերպում և ձեռքբերում տերմինն ընդգրկում է բիզնեսի կոնսոլիդացիային կամ բաժանմանն ուղղված մի քանի կորպորատիվ մեխանիզմներ: Վերակազմակերպման տեսակներն են՝ միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը և վերակազմավորումը, իսկ ձեռքբերման (օտարման) տեսակները՝ բաժնետոմսերի առք (վաճառք) և գույքի առք (վաճառք): Միաձուլումը և միավորումը բիզնեսի համախմբման գործիքներ են, մինչդեռ բաժանումն ու տարանջատումը օգտագործվում են այն բաժանելու համար: Վերջապես, վերակազմավորումը մի տեսակ իրավաբանական անձից մյուսի անցումն է:
Վերոնշյալ վերակազմակերպման գործիքներից յուրաքանչյուրը պետք է օգտագործվի որոշակի նպատակով և հաճախ կարող է ծառայել որպես ձեռքբերման կամ օտարման այլընտրանք: Օրինակ, ընկերությանը պատկանող անշարժ գույքի մի մասի վաճառքը ծախսատար է հարկման առումով, մինչդեռ նույն գույքը կրող նոր ընկերության առանձնացումը և նոր ընկերության բաժնետոմսերի օտարումը շատ դեպքերում հարկերից ազատված է: Այս գործիքի ֆինանսական առավելությունները չեն սահմանափակվում միայն հարկային բեռի նվազմամբ, այլ նաև ներառում են գրանցման բազմաթիվ վճարների շրջանցումը: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այս գործիքը շատ դեպքերում ֆինանսապես շահավետ է վաճառողի համար:
Ռիսկերի նվազեցման տեսանկյունից վերակազմակերպումները և ձեռքբերումները կարող են շատ արդյունավետ կերպով փոխանցել կամ բաշխել ռիսկերը տարբեր կազմակերպությունների միջև: Լավագույն իրավական պրակտիկան առաջարկում է ակտիվները առանձնացնել բիզնեսից, որպեսզի բիզնես պատասխանատվությունը չտարածվի հիմնական ակտիվները տիրապետող կազմակերպության նկատմամբ: Գործող ընկերությունների համար դրան հասնելու ամենաարդյունավետ միջոցը հանդիսանում են վերակազմակերպումները: Այս գործիքը կարող է հատկապես օգտակար լինել հոլդինգային ընկերությունների ստեղծման համար: վերակազմակերպումները բիզնեսին տալիս են ճկունություն՝ վերահսկելու ակտիվներն ու պարտավորությունները, ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:
Վերոհիշյալ լուծումները, սակայն, ունեն նաև իրենց թերությունները։ Բաժնետոմսերի օտարումը գույքի օտարման հետ համեմատելիս պետք է նկատի ունենալ, որ առանձնացման կամ բաժանման արդյունքում ստեղծված նոր ընկերությունը կարող է կրել նաև «մայր» ընկերության թաքնված կամ չնախատեսված պատասխանատվությունը: Արդյունքում, գնորդը, ամենայն հավանականությամբ, պետք է հաշվի առնի գործարքի շրջանակներում իրավական պատշաճ ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտությունը և դրա մասով ավելացված ծախսը: Ավելին, շատ դեպքերում դա կլինի նաև ժամանակատար: Այս թերությունները, սակայն, կառավարելի են, և որոշ դեպքերում միայն դրանք օբյեկտիվորեն կհանդիսանան ավելի գրակշռող քան վերոնշյալ առավելութունները:
Վերակազմեկերպումները և ձեռքբերումները կորպորատիվ գործիք են, որոնց ճիշտ կիրառման դեպքում դրանք կհանգեցնեն գործարքի ֆինանսական բեռի էական նվազմանը և բիզնես ռիսկերի արդյունավետ բաշխմանը: Այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ որպես գործարքին ավելացված անհարկի բարդություն, կարող է դառնալ ֆինանսական այն տարբերությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել գործարքը: